Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին

14 Փետրվար, 2025 16:54
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին